Ամերիկյան Կոլորադո Սպրինգս քաղաքի բնակիչներից մեկը թալանել է բանկը, դուրս եկել փողոց և օդ շպրտել գումարը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով KKTV News-ին:
Դեկտեմբերի 23-ին, 65-ամյա Դեյվիդ Ուեյն Օլիվերն ընդմիջման ժամանակ մտել է «Academy» բանկ, գանձապահին ասել է, որ զինված է, և վերցրել կանխիկ գումար:
Այնուհետև դուրս գալով փողոց բղավել է «Շնորհավոր Ամանոր» և օդ շպրտել գողացված գումարը: Այս մասին պատմել է ականատեսներից մեկը՝ նշելով, որ անցորդները հավաքել են թղթադրամները և դրանք վերադարձրել գանձապահին:
Գողությունից հետո Օլիվերը մտել է «Starbucks» սրճարան և սպասել ոստիկանությանը: Ժամանալով դեպքի վայր, իրավապահները նրան բերման են ենթարկել կողոպուտի կասկածանքով: