Միջազգային Քաղաքական 

Նույնասեռականների իրավունքները պաշտպանելու համար ետ են կանչել Զամբիայում ԱՄՆ դեսպանին

Զամբիայում ԱՄՆ դեսպանին ետ են կանչել՝ նույնասեռականների իրավունքների պաշտպանության մասին ելույթից հետո: Այս մասին գրում է The New York Times-ը:

Նշվում է, որ դիվանագետ Դենիել Ֆուտը դադարեցրել է իր լիազորություններն այն բանից հետո, երբ քննադատել է տեղի իշխանություններին՝ նույնասեռական զույգի ձերբակալման համար։ Նշվում է նաև, որ Ֆուտի քննադատությունից հետո նրա վրա հարձակվել են Զամբիայի իշխանությունները։ Երկրի նախագահ Էդգար Լունգուն հայտարարել է, որ չի ցանկանում տեսնել դիվանագետին։ Նա ընդգծել է, որ չի վախենում նույնիսկ ամերիկյան կողմից 500 միլիոն դոլարի օգնության հնարավոր զրկումից։

«Պարոն Ֆուտն այլևս չի կարող զբաղեցնել իր պաշտոնը»,-հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտում՝ հավելելով, որ դեսպանը մոտ է անցանկալի անձ դառնալուն։

Ֆուտն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Զամբիայում դեսպան է նշանակվել 2017 թվականի նոյեմբերին:

Նույն շարքից