Հայաստան Քաղաքական 

Ալեն Սիմոնյանը պնդում է, որ նախկին իշխանությունները ցանկացել են ձերբակալել Արթուր Վանեցյանին. «Սիվիլնեթ»

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Սիվիլնեթի» մեկնաբան Թաթուլ Հակոբյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախկին իշխանությունները նպատակ են ունեցել քրեական գործ հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, քանի որ կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ, փոխանցում է Aysor.am-ը:

«Ես պարոն Վանեցյանին ճանաչում եմ շատ վաղուց, և նա հեղափոխության ընթացքի մի մասից սկսած մեկուսացվել է նախկին իշխանությունների կողմից։ Նրան կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ, մեկուսացրել են, և որքանով գիտեմ՝ քրեական գործ հարուցելու նպատակ է եղել իր հետ կապված», - ասել է նա:

Նույն շարքից