Տեսանյութեր Հասարակություն 

Շնորհակալ եմ տղամարդկության համար. Լևոն Քոչարյանն ընթերցում է հոր ուղերձը կալանավայրից /տեսանյութ/

«Դվին» հյուրանոցում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը, որի ընթացքում մասնակիցները նաև հանդես են գալիս հայտարարություններով:

Միջոցառմանը մասնակցում է նաև երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոնը, ով ներկաներին ընթերցեց հոր ուղերձը՝ իր ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով բոլորին ու նշելով, որ այս 1,5 տարվա ընթացքում ձեռք է բերել նոր ընկերներ, գաղափարակիցներ. «Ես հասկանում եմ, թե ինչ փորձությունների միջով եք դու անցնում»:

 

Նույն շարքից