Չինացի զինծառայողն արտասվել է իր հիվանդ շան հետ հրաժեշտի ժամանակ: Հուզիչ տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Կադրերում երևում է, թե ինչպես է զինվորը խնդրում անասնաբույժներին թույլ տալ, որ նա մնա շան հետ էվթանազիայի գործողության ընթացքում, բայց ծառայակից ընկերները դուրս են հանում նրան:
8 ամիս առաջ զինծառայողը նկատել է, որ իր ծառայողական շներից մեկի՝ 2-ամյա լաբրադորի ինքնազգացողությունը վատացել է մարզման ժամանակ: Գնդակը բռնելուց անմիջապես հետո շունը փսխել է: Զինծառայողը զննել է շանը և մեծ ուռուցք է հայտնաբերել բերանում:
Զինվորն ավելի քան 6 ամիս շանը տարել է անասնաբույժների մոտ, սակայն կենդանու վիճակը միայն վատացել է: Նրա մոտ ախտորոշվել է ոսկրային քաղցկեղի վերջին փուլ: Նշվում է, որ տղամարդն անձամբ է որոշել քնեցնել կենդանուն, քանի որ չի ցանկացել, որ շունը տանջվի։