Հասարակություն Բարի օր 

Ես երբեք թիկնապահներ չեմ ունեցել, թիկնապահների հետ չեմ շրջել. Լևոն Քոչարյան

Մեր լավատեսությունը պայմանավորված է այն վստահությամբ, որ որևէ սխալ բան չի արվել: Մենք ներսից գիտենք մեղադրանքների փուչ լինելը, «ջուր» լինելը: Հնարավոր է ինչ-որ ժամանակ խաբել մարդկանց, սակայն կեղծիքը մի օր ավարտվում է, հնարավոր չէ միշտ մոլորեցնել մարդկանց: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լևոն Քոչարյանը:

Կրտսեր Քոչարյանի խոսքերով, այսօր Հայաստանում կա իշխանություն, որը ոչնչի առաջ չի ուզում կանգնել. «Չնայած նրանց այդ գործելաոճին, այսքան մարդու մեզ միանալը, հույս է տալիս ու վստահություն»:

Լևոնը, պատասխանելով համապատասխան հարցին, ասաց, որ ինքը երբեք Երևանում կամ որևէ տեղ չի շրջել թիկնապահներով. «Երբեք թիկնապահներ չեմ ունեցել, դրա խնդիրը չեմ ունեցել, մենակ եմ քայլել, կամ՝ իմ բալիկների, կնոջս հետ, եղել ենք սրճարաններում: Երբեք խնդիր չեմ ունեցել, հիմա՝ առավել ևս»:

Քոչարյանը նաև նշեց, որ փողոցում երբեմն մոտենում են մարդիկ ու ասում, որ ինչ-որ ժամանակ հավատացել են իրենց մասին կեղծիքներին, սակայն հիմա չեն հավատում. «Այդ ամեն ինչը հույս է տալիս, մենք շարունակելու ենք նույն գիծն ու միանշանակ ունենալու ենք հաջողություն»:

 

Նույն շարքից