Հայաստան Քաղաքական 

Տարին անցավ, այդպես էլ Փաշինյանը մի անուն չտվեց. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր էջում գրում է. «Փաշինյանի ռեժիմը յագոդաների,եժովների և բերիաների ժանրին հավատարիմ՝ սկսել է ձերբակալությունների,գործեր կարելու և վախի մթնոլորտ սերմանելու նոր ալիք։

Այս անգամ թիրախում 5-րդ ալիքն ու նրա սեփականատերն է։

Սեփական ձախողումները քողարկելու համար «հեղափոխական» Նիկոլը փորձում է շեղել հանրության ուշադրությունը «աղմկահարույց բացահայտումներով»

Սա ուղիղ հարված է ազատ խոսքին և բազմակարծությանը։

Հ.Գ. Սա էլ կանցնի։

Հ.Հ.Գ.Իսկ «օտարերկրյա գործակալներից» ի՞նչ կա...տարին անցավ,այդպես էլ Փաշինյանը մի անուն չտվեց»։

 

Նույն շարքից