ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպման ժամանակ թիվ մեկ խնդիր է անվանել Ռուսաստանի քաղաքացիների եկամուտների մակարդակի բարձրացումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պուտինի խոսքերով տնտեսական աճի ներկայիս տեմպը բավարար չէ, անհրաժեշտ է ամեն ինչ անել դրա կառուցվածքի և որակի բարելավման համար, ինչպես նաև բարելավել քաղաքացիների կենսամակարդակը:
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ դա վերաբերում է ազգային նախագծերի և նպատակների զարգացմանը․ «Միասին մենք կաշխատենք առաջ շարժվել այս նպատակներին հասնելու համար»,-ավելացրել է նա:
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է բնակչության եկամուտների և իրական աշխատավարձերի աճը՝ սկսած գալիք տարվա երրորդ եռամսյակից․ «Այս միտումը պետք է պահպանվի և, հակառակը, ամրապնդվի»,-շեշտել է Պուտինը: