Հասարակություն 

ՍԱՍ-ը, «Կարգին Շինանյութ»-ը, «ՄԱՊ»-ը նվիրատվություններ են արել Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին

«Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած գալա ընթրիքի ընթացքում նվիրատուների ցանկը:

Ցանկից պարզ է դառնում, որ ամենախոշոր նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, որը հիմնադրամին տվել է 200 միլիոն դրամ:

Երկրորդ հորիզոնականում «Վիտալի Գրիգորյանց» հիմադրամն է՝ 150 միլիոն դրամ, իսկ եռյակը եզրափակում է Ջորջ Բաղումյանը, ում նվիրած գումարի չափը հասնում է 200,000 դոլարի:

Նվիրատուների ցանկում են նաև «ՍԱՍ Գրուպ»-ը՝ 5,000,000 դրամ, «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ 1,000,000 դրամ, «Կարգին Շինանյութ»-ը՝ 1,000,000 դրամ:

Ցանկում կան նաև անանուն նվիրատուներ, որոնցից մեկն օրինակ 2,5 միլիոն դրամի նվիրատվություն է արել:

Նույն շարքից