Հասարակություն 

Տղամարդը փողոցում գնդակահարել է իր կնոջը և ինքնասպան եղել

Բրյանսկի շրջանի բնակիչը փողոցում գնդակահարել է իր կնոջը, ինչից հետո ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքին:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին, Կլինցին քաղաքում: 53-ամյա տղամարդը կրակ է բացել փողոցում՝ քաղաքի դպրոցներից մեկի մոտ: Նա գնդակահարել է իր 42-ամյա կնոջը, այնուհետև ինքնասպան եղել:

Հարուցվել է քրեական գործ: Քննիչները հարցաքննել են վկաներին, հաստատվում են դեպքի հանգամանքներն ու պատճառները:

Նույն շարքից