Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր 6-ամյա դստերը նվիրել է լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնի 65,6 հազար դոլար արժողությամբ բաճկոնը։ Այս մասին վերջինս հայտնել է Ինսթագրամի սթորի բաժնում։
Նշվում է, որ թանկարժեք քարերով զարդարված սև բաճկոնը Ջեքսոնը կրել է 1997 թվականին դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի 65-ամյակին: Նշվում է նաև, որ Քարդաշյանները բաճկոնը գնել են հոկտեմբերին՝ աճուրդի ժամանակ։
«Նորթը Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուն է, և մենք գիտեինք, որ այն իրեն դուր կգա»,-Ինսթագրամի իր էջում հայտնել է Քարդաշյանը՝ հավելելով, որ աղջիկն ուրախացել է անակնկալից և շատ շնորհակալ է ծնողներին:
