Հասարակություն 

Ամենաշատ գումար վաստակած աստղերի ցանկը

Հայտնի է, թե ովքեր են ամենաշատ գումար վաստակած արտասահմանյան դերասանները։ Համապատասխան ցուցակը հրապարակվել է Just Jared կայքում, փոխանցում է Լենտան։

Ցուցակը գլխավորում է Կիանոու Ռիվզը, ով «Մատրիցա» ֆիլմի շնորհիվ վաստակել է 250 միլիոն դոլար։ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Բրյուս Ուլիսը՝ «6-րդ զգայարան» ֆիլմի թողարկումից հետո․ նա վաստակել է 120 միլիոն դոլար։ 3-րդ տեղը զբաղեցրել է Տոմ Կրուզը, ումը «Աշխարհների պատերազմ» ֆիլմը բերել է 100 միլիոն դոլար եկամուտ։ 100 միլիոն դոլար վաստակել է նաև Ուիլ Սմիթը «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի երրորդ մասի շնորհիվ։

Տոմ Կրուզը հայտնվել է նաև 5-րդ հորիզոնականում։ 6-րդ, 7-րդ և 8-րդ հորիզոնականներում հայտնվել է Ռոբերտ Դաունի կրտսերը, ով նույնպես վաստակել է 75 միլիոն դոլար՝ շնորհիվ «Վրիժառուները․ Վերջաբան», «Վրիժառուները․ հավերժական պատերազմ» և «Երկաթե մարդը 3» ֆիլմերի։

9-րդ հորիզոնականում հայտնվել է Սանդրա Բալոքը, ով «Ձգողականություն» ֆիլմի շնորհիվ վաստակել է 70 միլիոն դոլար։ Տասնյակը եզրափակել է Տոմ Կրուզը, ով «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի շնորհիվ վաստակել է 70 միլիոն դոլար։

Նույն շարքից