«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը՝ Կորրինա Շումախերը դիմել է երկրպագուներին: Նրա խոսքերը մեջբերել է News.com.au-ն։
«Նշանակալից բաներ են տեղի ունենում փոքր գործողությունների շնորհիվ: Շատ փոքր դետալներ կարող են ձևավորել խճանկար: Միասին մենք ուժ ենք: Մեր «KeepFighting» («Շարունակիր կռվել») շարժումը շարունակում է ոգեշնչել ուրիշներին»,-ասել է Շումախերը:
Նոյեմբերի 13-ին, Շումախերի մենեջեր Վիլի Վեբերը հայտնել էր, որ Միխայելի կինը թույլ չի տալիս իրեն հանդիպել ամուսնու հետ։ Նրա խոսքերով, կինը վախենում է, որ Միխայելի առողջական վիճակի մասին գաղտնիքը կբացահայտվի։