Հասարակություն 

Դիեր են հայտնաբերվել

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի բնակիչը մահացել է. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Կարեն Գ.-ի (ծնված 1958 թ.) դին:

***

Ժամը 11:43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 18-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Էդվարդ Հ.-ի (ծնված 1955 թ.) դին:

 

Նույն շարքից