ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել 5 գեներալի, այդ թվում՝ Մոսկվայի մետրոպոլիտենի հարցերով ՆԳ վարչության պետ Նիկոլայ Սավչենկոյին:
Բացի Սավչենկոյից, Պուտինը պաշտոնանկ է արել ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության պետի տեղակալ գեներալ-մայոր Վյաչեսլավ Բոլգովին, ՆԳՆ Վորոնեժի երկրամասի գլխավոր վարչության պետի տեղակալ Վյաչեսլավ Վորոնցովին, ՌԴ ՔԿ կրիմինալիստիկայի գլխավոր վարչության պետի տեղակալ Սերգեյ Ռյաբովին ու ՌԴ ԱԻՆ Սանկտ Պետերբուրգի պետական հակահրդեհային ծառայության ինստիտուտի ղեկավար գեներալ-լեյտենանտ Էդուարդ Չիժիկովին: