Քաղաքական Միջազգային 

Իրանի իշխանությունները հերքել են երկրում ինտերնետ-կապի անջատման մասին տեղեկությունները

Իրանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարությունը հերքել է երկրում ինտերնետ-կապի անջատման մասին ԶԼՄ-ների կողմից տարածված լուրերը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է նախարարության մամուլի խոսնակ Սեյեդ Ջամալ Հադիան:

Հադիան գրել է, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ինտերնետ-կապի անջատման պատվեր չի եղել ո՛չ նախարարության, ո՛չ էլ իշխանության կողմից:

Հիշեցնենք, որ ինտերնետ-կապի անջատումներն Իրանում կապվում են ցույցերի հետ: Դրանց անդրադարձել է NetBlocks միջազգային պորտալը:

Նույն շարքից