Հայաստան Քաղաքական 

Չզարմանանք, եթե հայհոյանքներ և անեծքներ կարդանք ու լսենք Հայկ Նահապետի, Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու հասցեին. Արա Վարդանյան

Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սա ի՞նչ վիճակ է...

Հավանաբար չզարմանանք, եթե շատ մոտ ապագայում հայհոյանքներ և անեծքներ կարդանք ու լսենք Հայկ Նահապետի, Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Գրիգոր Լուսավորչի, Կոմիտաս վարդապետի, կամ Տիգրան Մեծի ու Վարդան Մամիկոնյանի հասցեին: Իհարկե` Հովհաննես Թումանյանին, Վիկտոր Համբարձումյանին և Շառլ Ազնավուրին հայհոյելուց հետո: Բոլոր մեծերին չթվարկեմ:

Անշուշտ միայն մի դեպքում կհայհոյեն ու կանիծեն մեր մեծերին` եթե նրանց ժառանգներից, կամ ժառանգների մտերիմներից մեկը իրեն թույլ տա որևէ արտահայտություն, որն անընդունելի է այս պատահականների համար»:

Նույն շարքից