Տեսանյութեր Հասարակություն Պատահարներ 

Վրաստանում նախատոնական բոլոր միջոցառումները հետաձգվել են դժբախտ պատահարի հետևանքով /տեսանյութ/

 

 

Վրաստանի Աջարիա շրջանի Չաքվիսթավի գյուղի մոտ պատահած ավտովթարի հետևանքով զոհվել է 5 դպրոցական: Այս մասին հայտնում է «Sputnik Грузия»-ն:

Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ զոհերը 11-րդ դասարանի աշակերտներ են: Նրանց տեղափոխող մեքենան, բախվելով բեռնատարին, ընկել է 10 մետրանոց անդունդից: Բոլոր ուղևորները տեղում մահացել են:

Կատարված ողբերգության հետ կապված՝ Բաթումի և Քոբուլեթի քաղաքներում որոշվել է հետաձգել բոլոր տոնական միջոցառումներն ու համերգները, այդ թվում՝ տոնական եղևնիների տեղադրումը:

 

 

 

 

Նույն շարքից