Քաղաքական Միջազգային 

Սիրիան որոշել է գումարներ վերցնել երկրի հարուստներից՝ հանուն պատերազմի

Սիրիայում որոշել են գումարներ վերցնել երկրի խոշոր գործարարներից, որպեսզի փոխհատուցեն երկրի ծախսերը և փրկեն երկիրը սնանկությունից:

Առաջին մարդը, ում դեմ իրականացվել է այսպես կոչված հակակոռուպցիոն արշավը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զարմիկ Ռամի Մակլուֆն է: Դատարանի վճռով Մակլուֆին տուգանել են 21 միլիոն դոլարի չափով այն բանի համար, որ նրան պատկանող նավթարդյունաբերական ընկերությունը չի վճարել մաքսային հարկերը:

Հայտնի է, որ Մակլուֆը տնօրինում է նաև հյուրանոցների ցանցի, ֆինանսական կազմակերպությունների և այլն: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ: Նման ճակատագիր սպասվում է նաև սիրիական մյուս հարուստ գործարարներին:

Նույն շարքից