Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ամանորի նախօրեին Կարմիր հրապարակում հոկեյի լիգայի խաղին: Այս մասին հայտնում է Լայֆը։
Պետության ղեկավարը դուրս է եկել սառույցի վրա կարմիր համազգեստով: Նրա թիմում ընդգրկված են եղել անվանի հոկեյիստներ Պավել Բուրեն, Վալերի Կամենսկին, Սերգեյ Ֆյոդորովը, Ալեքսեյ Կասատոնովը, Ալեքսանդր Մոգիլնին և այլոք: Բացի այդ, «կարմիրների» կազմում խաղացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Սպիտակ համազգեստով մասնակցել են Տուլայի և Մոսկվայի շրջանների նահանգապետները՝ Ալեքսեյ Դյումինն ու Անդրեյ Վորոբյովը, գործարարներ Գենադի Տիմչենկոն, Վլադիմիր Պոտանինը և Ռոման Ռոտենբերգը, երաժիշտ Իգոր Բուտմանը և այլք: