Օդեսայի կենդանաբանական այգու տնօրեն Իգոր Բելյակովն անսովոր կերպ է շնորհավորել քաղաքի բնակիչներին գալիք 2020 թվականը։ Նա տեսանյութ է նկարահանել արևելյան օրացույցում գալիք տարվա խորհրդանիշի կերպարով: Տեսանյութում Բելյակովը հայտնվել է մոխրագույն առնետի կերպարով, փոխանցում է Լայֆը։
Տեսանյութի սկզբում առնետի դիմակով տղամարդը պառկած է կենդանաբանական այգու տարածքում: Այնուհետև նա շրջում է այգում, օգնում այգու աշխատակցին և նվեր է տալիս երեխային, ինչից հետո հեռանում է: