ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Տանը մենակ 2» ֆիլմն անվանել է Ծննդյան տոների ամենամեծ հիթերից մեկը: Նախագահը խոստովանել է, որ հպարտ է ֆիլմում խաղալու այդ փորձով: Նրա խոսքերով իրեն հաճախ են հիշեցնում ֆիլմում մասնակցության մասին, հատկապես Ծննդյան տոներին:
«Այն լավ ֆիլմ է։ Ես այդ ժամանակ մի փոքր երիտասարդ էի, մեղմ ասած։ Ինձ համար պատիվ էր մասնակցել դրան։ Եվ այն, իհարկե, հիթ դարձավ։ Այն ամանորյա մեծ հիթ է, մեծագույներից մեկը։ Միշտ հաճելի է տեսնել հաջողությունը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
Թրամփը, ով այդ ժամանակ արդեն հաջողակ գործարար և հեռուստահաղորդավար էր, խաղացել է «Տանը մենակ 2» ֆիլմում: Նա կադրում հայտնվել է ընդամենը 10 վայրկյան, որտեղ գլխավոր հերոսին ցույց է տվել, թե որտեղ է գտնվում հյուրանոցի նախասրահը: