Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ «Mercedes»-ների մասնակցությամբ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:45-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է երկու ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Հակոբ Մ.,  ծնված 1998 թ.) և «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Սեդրակ Մ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Նույն շարքից