Հասարակություն 

Մուլտիմիլիարդատերերի 52 սուպերզբոսանավերն «օկուպացրել» են կարիբյան կղզին

Սուրբծննդյան տոներին ընդառաջ 52 սուպերզբոսանավ «օկուպացրել» են Կարիբյան ծովում Սան Մարտեն կղզու ափը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ենթադրվում է, որ մուլտիմիլիարդատերերը պայմանավորվել են հենց այնտեղ միասին նշել տոները: Այս նպատակով նավերը սկսել են «դեպքի վայր» շարժվել արդեն նոյեմբերի կեսերից: Դրանց մեկնարկային կետերը եղել են ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից:

Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ այստեղ է նաև Ռոման Աբրամովիչի Eclipse  զբոսանավը:

Նույն շարքից