Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է՝ երբ 20 տարի առաջ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տպավորվել է Ռուսաստանի առաջնորդի էներգիայով և ցանկացած մարտահրավերի հստակ պատասխան տալու պատրաստակամությունով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Առաջին բանը, որն ինձ շշմեցրեց այն ժամանակ, երբ Վլադիմիր Վլադիմիրովիչը դարձավ Ռուսաստանի կառավարության ղեկավարը՝ դա էներգիա էր և ամենադժվար հարցերը լուծելու պատրաստակամություն»,-ասել է Նազարբաևը:
Ղազախստանի նախկին նախագահի խոսքերով, այն ժամանակ հանդիպման ընթացքում նա ունեցել է զգացողություն, որ Ռուսաստանի ղեկավարը բառացիորեն պատրաստ է ցանկացած բանի: