Տեսանյութեր Հասարակություն 

Հարգելի քաղաքացիներ, մի ստիպեք ձեր բոլոր հյուրերին պարտադիր ուտել Ամանորյա խոզի բդից. Նիկոլ Փաշինյան

Ծխելուց ոչ պակաս վտանգավոր երևույթ համարվում է սխալ սնվելը, ինչը հատկապես Ամանորյա շրջանում մեզ համար պրոբլեմ է: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես մեր սիրելի քաղաքացիներին ցանկանում եմ կոչ անել: Ներողություն եմ խնդրում ինձ նման իրավունք վերապահելու համար, սակայն կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից, քանի որ այն յուրահատուկ է, հետո սեղանի վրա եղած ամեն ինչից փորձել: Ընդ որում, դա արվում է վիրավորվելու տրամաբանությամբ: Հարգելի քաղաքացիներ, մարդկանց ուտելու կարողությունները սահմանափակ են, դա պետք է հաշվի առնել»,-ասաց կառավարության ղեկավարը:

Նույն շարքից