Երբ ասում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, դա նշանակում է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, որևէ նորություն չկա: Բայց խնդիրն այն է՝ երբ Հայաստանում եղել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, այնտեղ սովորաբար եղել են մարդիկ, ովքեր ամենամեծ հաջողություններն ու պոտենցիալն են ունեցել կոռուպցիայի մեջ: Երբ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն է ընդունվել, դա օգտագործվել է ծխածածկույթ մարդու իրավունքները ոտնահարվելու համար: Մենք պետք է առերեսվենք, որ մեկ օրում հնարավոր չէ դա փոխել: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքերով, կարևոր է ընդունել, որ ՀՀ-ում խաղաղ հավաքներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքեր են եղել. «Մենք ոստիկանապետի պաշտոնակատարի հետ մի քանի անգամ խոսել ենք այս մասին: Պետք է խոսոտովանենք, որ շատ դեպքերում, ավանդույթից եկած, ոստիկանությունը, իրավապահ մյուս մարմինները, պետական ծառայողները չարդարացված ագրեսիվություն են ցուցաբերում մարդկանց նկատմամբ: Սա ունի կոնկրետ պատճառ՝ բավարար իմացության, կրթության, գրագիտության, իրազեկվածության պակասն է: Որպեսի մենք այս խնդիրը լուծենք, պետք է առաջին հերթին խոստովանենք, որ այն կա»: