Տեսանյութեր Քաղաքական 

Պետք է խոստովանել, որ սխալ է տեղի ունեցել. Նիկոլ Փաշինյանը խոսեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահի հետ կապված միջադեպի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց օրեր առաջ ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի մասին. «Մենք ոստիկանապետի պաշտոնակատարի հետ քննարկում ենք ունեցել: Պետք չէ փախնել, պետք է խոստովանել, որ սխալ է տեղի ունեցել: Պետք չէ փորձել թաքցնել սխալները, դրանք բերում են հետևանքներ: Դրա քաղաքական պատասխանատվությունը մեզ վրա է, սակայն կարևոր է, որ հանրության մոտ որևէ կասկած չլինի՝ մենք չենք ուզում այդպես լինի»:

Վարչապետի խոսքերով, այսօր կա երկու իրավիճակ. «Մի կողմից կա չափազանցված ագրեսիվության խնդիր, իսկ երբ սկսում ես հետևողականորեն այդ ագրեսիվության դեմ պայքարել, համակարգում սկսվում է չափազանցված պասիվության խնդիր: Մի դեպքում մարդը միջամտություն է անում ավելին, քան պետք է, կամ անհարկի գործողություններ է անում, մյուսը պասիվություն է ցուցաբերում, երբ պետք է քայլեր ձեռնարկել»:

Նույն շարքից