Հասարակություն 

Թուրք ՏՏ մասնագետը բացահայտել է Twitter-ի 17 մլն օգտատիրոջ հեռախոսահամարները, նրանց թվում կան հայ պաշտոնյաներ․ Karar

analitik.am

Թուրքական «Karar» լրատվական կայքը հայտնել է, որ ՏՏ անվտանգության հարցերով թուրք փորձագետ,  «Beyaz Takım» ընկերության ՏՏ բաժնի ղեկավար Իբրահիմ Բալիչը բացահայտել է Twitter-ի 17 միլիոն օգտատիրոջ հեռախոսահամարները։

Ըստ կայքի պնդումների, այդ օգտատերերի շարքում են Հայաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իրանի, Թուրքմենստանի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ:

Ըստ կայքի՝ Բալիչը այդ տվյալներին հասանելիություն է ստացել անդրոիդ հեռախոսների համար նախատեսված  Twitter հավելվածի տեխնիկական թերության շնորհիվ:

Նշվել է, որ թերությունը կապված է անդրոիդ համակարգերի համար «Twitter» հավելվածի սինխրոնիզացիայի առանձնահատկության հետ։

Նշենք, որ Բալըչը Թուրքիայում հայտնի է հայտնի ընկերությունների օպերացիոն համակարգերում և հավելվածներում թերությունների իր բացահայտումներով։

regionmonitor

Նույն շարքից