Հասարակություն 

Զոհված զինծառայողի հարազատները փակել են փողոցը

Դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները շարունակում են բողոքի ակցիա անցկացնել կառավարության մոտ։ Քիչ առաջ ոստիկանների և նրանց միջև բախում տեղի ունեցավ։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Աջամյանի հարազատները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը և մտնել կառավարության շենք:

Այս պահին ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Ոստիկանությունը շարունակում է հորդորել ակցիայի մասնակիցներին բացել փողոցը՝ նշելով, որ դա անօրինական քայլ է:

Փողոց փակողները թույլ են տալիս անցնել միայն շտապօգնության ավտոմեքենաներին:

Նույն շարքից