Տեսանյութեր Հասարակություն 

Ջրի մեջ ամեն լող տվող բան չի, որ կենդանի օրգանիզմ է. Վարդանյան /տեսանյութ/

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ավագանու այս տարվա վերջին նիստն էր, որը սկսվեց առավոտյան 11-ին և տևեց մինչը գրեթե կեսգիշեր։ Քննարկումներ, բանավեճեր, երբեմն հումորներ, երբեմն սուր դիրքորոշումներ...

Կար այս դահլիճում մարդ, ում ինքնաբավության իսպառ բացակայության մասին նիստի ավարտին տեղեկացանք։

Առհասարակ, ըմբռնումով եմ մոտենում մարդկանց, ում քաղաքական թրաֆիքինգի են ենթարկել, կամ գողացել են, որպես ... Ինչ-որ առուծախի մեջ եղել։ Քաղաքականության մեջ, մանավանդ վարկաբեկված և քաղաքականապես կուրացած կուսակցություններում լինում է։ Գնահատում եմ նաև, որ կա մարդու տեսակ, որ երբեմն սեփական թրաֆիքինգի դառը փորձից երկար ժամանակ անտեր է մնացել, և ժամանակ անց ինչ-որ կերպ ճողոպրելով էլի ուզում է ջրի երեսին լող տալ։ Բայց նաև ուզում եմ հուշել, որ պղտոր ջրում լող տալը լավ բանի չի բերի։

Եվ, ի վերջո, ջրի մեջ ամեն լող տվող բան չի, որ կենդանի օրգանիզմ է»։

Նույն շարքից