Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

Զանգել եմ, հեսա պոեզի գիծը փակելու են, տեսնենք այն ժամանակ գոնե Փաշինյանը լայաղ կանի՝ տեսնի մեզ. Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ

Զանգել ենք մեր բարեկամներին ու հեսա Արտաշատով անցնող պոեզի գիծը փակելու են: Քիչ առաջ հայտարարեց կառավարության մոտ ակցիա անող ու փողոց փակած քաղաքացիներից մեկը:

Դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները շարունակում են բողոքի ակցիա անցկացնել կառավարության մոտ։ Քիչ առաջ ոստիկանների և նրանց միջև բախում տեղի ունեցավ։

«Հեսա պոեզի գիծն էլ կփակենք, տեսնենք պարոն Փաշինյանը գոնե այդ ժամանակ լայաղ կանի՞ գոնե երկու րոպեով տեսնի մեզ: Օգնականն ասում է, որ պարոն Փաշինյանը չի ուզում տեսնի, քանի որ փողոց ենք փակել։ Բայց չէ որ դուք եք այդ օրենքը ստեղծել մեզ համար: Բայց մենք փողոց չենք փակել, պեշեխոդով քայլում ենք: Անօրինական բան չենք անում, ամեն ինչ օրենքի սահմաններում է»:

Նույն շարքից