Դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները շարունակում են բողոքի ակցիա անցկացնել կառավարության մոտ։ Քիչ առաջ ոստիկանների և նրանց միջև բախում տեղի ունեցավ։ Իսկ հիմա ակցիայի մասնակիցները փակել են փողոցն ու հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ, սակայն նրանց հետ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով, որ կառավարության ղեկավարը չի ուզում հանդիպել, քանի որ ակցիայի մասնակիցները փողոց են փակել:
«Մենք փողոց չենք փակել, հեսա պոեզի գիծը կփակենք, ու կտեսնեն, թե որն է անօրինականությունը: Մենք Նիկոլի համար պոեզի գիծ ենք փակել, կազմակերպիչն էլ ես եմ եղել, ամբողջ գյուղին հավաքել եմ, ցույց արել, որ Նիկոլն ինձ չընդունի՞: Ինչի՞ համար չի ընդունում մեզ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: