Տեսանյութեր Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը «նահանջեց». Ինչ իրավիճակ է կառավարության մոտ

Դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները շարունակում են բողոքի ակցիա անցկացնել կառավարության մոտ։ Քիչ առաջ ոստիկանների և նրանց միջև բախում տեղի ունեցավ։ Իսկ հիմա ակցիայի մասնակիցները փակել են փողոցը ու հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ, սակայն նրանց հետ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով, որ կառավարության ղեկավարը չի ուզում հանդիպել, քանի որ ակցիայի մասնակիցները փողոց են փակել:

Քիչ առաջ ոստիկանությանը հաջողվեց բացել փողոցը, սակայն դա տեղի չունեցավ առանց դիմադրության:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին ներկայացավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով ասաց, որ Փաշինյանը պատրաստ է ընդունել հարազատներից մի քանիսին:

Այս պահին իրավիճակն ավելի հանգիստ է, զինվորի հարազատները բարձրացան Փաշինյանի հետ հանդիպելու, իսկ ներքևում հավաքվածները սպասում են հանդիպման ավարտին:

Նույն շարքից