Տեսանյութեր Հասարակություն գլխավոր 

Ուզում եմ ներողություն խնդրել. Վարչապետը հանդիպեց զոհված զինծառայողի հարազատներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ընդունեց և զրուցեց դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների հետ:

Հանդիպման ընթացքում Աջամյանի հարազատները նշեցին, որ արդեն մոտ մեկ ամիս անցել է, սական իրենց ոչ մի ինֆորմացիա չեն տալիս գործի ընթացքի մասին:

Փաշինյանն իր հերթին նշեց, որ հնարավոր է՝ նախաքննության գաղտնիքի խնդիր կա: Նա ամեն դեպքում իր օգնականին հանձնարարեց տեղեկանք պատրաստել նախաքննության գաղտնիք չհանդիսացող տվյալների մասին, որը հնարավոր կլինի փոխանցել հարազատներին. «Այսպես թե այնպես, ամեն ինչ հնարավոր չէ ասել»:

Զինծառայողի պապն իր հերթին ասաց, որ ինքն արտասվել է, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետ. «Ես քանի գիշեր այստեղ անցկացրել եմ, որ ընտրվեք: Այսօր Դուք եք մեզ պաշտպանում, խնդրում եմ զբաղվել հարցով»:

«Ես ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել ձեզանից, որ մենք դեռևս չենք կարողացել ձեր բարձրացրած խնդիրները լուծել, որպեսզի մենք այս իրավիճակում չհայտնվենք»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Նույն շարքից