Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին:
Հանդիպումից հետո զինծառայողի հորեղբայրը, ով մասնակցում էր վարչապետի հետ զրույցին ակցիայի մյուս մասնակիցներին հայտնեց, որ վարչապետը շատ ջերմ ընդունեց իրենց, պատասխանեց հարցերին՝ խոստանալով անձամբ հետևել գործի ընթացքին. «Մենք բավարարված ենք վարչապետի պատասխանից, համոզված ենք, որ նա հարցին օբյեկտիվ լուծում է տալու»:
Քաղաքացին ասաց, որ իրենք գնալու են տուն ու սպասելու են արդյունքներին: Նա նաև ասաց, որ զանգահարել ու ասել են, որ Արտաշատում գնացքի գիծը բացեն, որը փակվել էր իրենց զանգով. «Մենք սպասում ենք նախաքննության ավարտին, սակայն մինչ այդ մեզ ինչ-որ նյութեր կտրամադրեն»: