Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շտապ իջնում բեմից օդային տագնապի մասին հայտարարությունից հետո:Կադրերում երևում են նաև նրա կողմնակիցները:
Նշվում է, որ տագնապը հնչել է երկրի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում, որտեղ վարչապետը ելույթ է ունեցել «Լիկուդ» կուսակցության նախընտրական հանրահավաքում: Նա ստիպված է եղել լքել բեմը։