Հայաստան Քաղաքական 

Արմեն Սարգսյանն անձնական պատասխանատվություն ստանձնեց Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողության համար. Բեքարյան

Կարեն Բեքարյանն իր էջում գրում է. «Մարդը, ով ներկայանում է որպես ՀՀ նախագահ, այսօր չափազանց կարևոր քայլ կատարեց: Նա ստորագրեց օրենք, դրանով անմիջական և անձնական պատասխանատվություն ստանձնելով Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողության համար:

Քայլն իրոք կարևոր է, քանի որ նշված ստորագրությունը հավասարազոր է ինքնախոստովանության:

Հեռու չէ այն օրը, երբ օրենքի ողջ խստությամբ նա պատասխանատվություն կկրի և հանցավոր գործունեության, և (կամ) հանցավոր անգործության համար…

Ցավով, մեկ անգամ ևս հայցում եմ մեր քաղաքացիների և ազգակիցների ներողամտությունը՝ ԱԺ- ում նրա թեկնածությանը կողմ քվեարկելու համար»:

Նույն շարքից