Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է ԼՂ հակամարտության մասին՝ նշելով, որ իշխանությունները մոբիլիզացրել են ողջ ջանքերը խնդրի կարգավորման համար:
Ալիևի խոսքերով, վերջին տարիներին ճակատում «ադրբեջանական բանակի հաջողությունները» ցույց են տալիս, որ առաջիկայում Արցախը կլինի Ադրբեջանի կազմում և «պատմական արդարությունը կվերականգնվի»:
Հարևան երկրի ղեկավարը նաև նշել է, որ Ղարաբաղյան խնդրի «արդարացի» լուծումը վճռորոշ խնդիր է ադրբեջանական իշխանությունների համար: