Ղազախստանի փոքրիկ բնակիչը հայտնի է դարձել համացանցում այն բանից հետո, երբ մանկապարտեզում ամանորյա հանդեսի ժամանակ ներկայացել է ոստիկանի կերպարով: Երեխայի հայրը՝ Նուրխան Սագիևը բացատրել է, թե ինչու է որդին որոշել կրել այդպիսի հանդերձանք, փոխանցում է Լայֆը։
https://www.instagram.com/p/B6cx-DuHiiX/?utm_source=ig_embed
Սագիևի խոսքերով, տղան փոքր տարիքից հետաքրքրվել է ոստիկանության աշխատանքով, և տանը եղած բոլոր խաղալիքները կապ ունեն դրա հետ։
«Նա փոքր տարիքից ոստիկանի համազգեստ է կրում։ Այս տարի ևս նա որոշել է կրել նույն համազգեստը։ Ինչ-որ մեկը նկարահանել է միջոցառումը և հրապարակել համացանցում։ Մենք չէինք սպասում»,-ասել է տղայի հայրը։
https://www.instagram.com/p/B6cyHDhH3EK/?utm_source=ig_embed
Այն բանից հետո, երբ փոքրիկի մասնակցությամբ տեսանյութը և լուսանկարները հայտնվել են համացանցում, ծնողների հետ կապ են հաստատել ոստիկանության ծառայողները և ցանկություն հայտնել շնորհավորել երեխայի Ամանորը, նվերներ տալ, ինչպես նաև հրավիրել իրենց մոտ՝ ոստիկանական բաժանմունք։