Հասարակություն 

Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը

Դեկտեմբերի 26-ին, ժամը 09:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի թիվ 63/3 շենքի մոտակայքում գտնվող գազատար խողովակից առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազատար խողովակի (մոտ 2.5 սմ տրամագծով) եռակցված հատվածից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները փակել են գազատար խողավակի փականը:

 

Նույն շարքից