ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարին համեստ ձևով տոնելու կողմնակիցն է: Նա նախընտրում է նշել Նոր տարին ընկերների և հարազատների նեղ շրջանակում: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դուք գիտեք, որ նա բազմիցս նշել է Նոր տարին մեր երկրի ողջ աշխարհագրական տարածքով: Ահա ես հիշում եմ, առաջինը, որ միտքս գալիս է, Նոր տարին Խաբարովսկում դիմավորելն է: Իսկ եթե չկան նման գործնական այցեր, ապա նա միշտ նախընտրում է դա անել տանը՝ հարազատների, ընկերների միջավայրում: Անում է դա համեստ: Եվ իրականում դա նրա անձնական ժամանակն է, որն այդքան հաճախ չի ունենում», - ասել է Պեսկովը: