Հասարակություն Իրավական 

Ամուսնացել է տարեց գործարարի հետ և փորձել գողանալ միլիոն դոլար

ԱՄՆ-ում երիտասարդ իսրայելուհին ամուսնացել է տարեց գործարարի հետ և փորձել միլիոն դոլար գողանալ նրա հաշվից: Այս մասին հայտնել է Tampa Bay Times թերթը:

Հայտնի է, որ 26-ամյա կինը դիմել է բանկ և խնդրել կանխիկացնել միլիոն դոլար: Նա ասել է, որ 77-ամյա ամուսինն ցանկանում զբոսանավ նվիրել իրեն այդ գումարով, սակայն բանկում հրաժարվել են գործարքը իրականացնել՝ պահանջելով ամուսնու ներկայությունը:

Տարեց ամուսինը, իմանալով այս ամենի մասին, խնդրել է ոստիկաններին չբաժանել իրեն կնոջից և չարտաքսել հայրենիք, քանի որ ցանկանում է հավատալ երիտասարդ կնոջ անկեղծությանը: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ կինը կապված է անհայտ հանցագործի հետ, որը անօրինական կերպով գումար է հանել գործարարի հաշվից: Կինը ձերբակալվել է Թամպա միջազգային օդանավակայանում: Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից