Հասարակություն Իրավական 

Առաջին անգամ նորագույն պատմության մեջ Ճապոնիայում օտարերկրացու են մահապատժի ենթարկել

Ճապոնիայի նորագույն պատմության մեջ դեկտեմբերի 26-ին առաջին անգամ մահապատիժ է իրագործվել օտարերկրացու նկատմամբ: Այս մասին հայտնել է երկրի Արդարադատության նախարարությունը:

Չինաստանի Հանրապետության քաղաքացին մեղավոր է ճանաչվել 4 անդամից բաղկացած ճապոնական ընտանիքի սպանության համար: Հանցագործությունը կատարվել է 2003 թվականին 2 հանցակցի հետ, որոնց սակայն հաջողվել է վերադառնալ Չինաստան, որտեղ ձերբակալվել են:

Նրանցից մեկը մահպատժի է ենթարկվել 2005 թ. Չինաստանում, իսկ մյուսը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Ճապոնիայում մահապատիժը իրագործվում է կախաղանի միջոցով:

Նույն շարքից