Մոսկվայում անհայտ անձինք հրկիզել են ռեփեր Դեցլի գերեզմանը։ Այս մասին Ինսթագրամի իր էջում հայտնել է վերջինիս մայրը՝ Իրինա Տոլմացկայան։
Ինչպես նշված է, հրդեհը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ի գիշերը, երբ նշվում է կաթոլիկ Սուրբ Ծնունդը:
«Այսօր ինչ-որ մեկը որոշել է շնորհավորել ինձ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ ... Ովքե՞ր են այդ մարդիկ, ես չգիտեմ»,-խոստովանել է կինը:
Նա ասել է նաև, որ արդեն փորձել է պարզել տեղի ունեցածը՝ կապ հաստատելով գերեզմանատան վարչակազմի հետ: Այնտեղ ենթադրել են, որ հրդեհը բռնկվել է պատահաբար՝ Դեցլի երկրպագուների կողմից, ովքեր ամեն օր գալիս են նրա գերեզմանին և մոմ վառում այնտեղ: