Ղազախստանում վթարի է ենթարկվել Bek Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ալմա-Ատի օդանավակայանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությանը։
Նշվում է, որ ինքնաթիռը թռչել է Ալմա-Ատիից Նուրսուլթան, տեղի ժամանակով 07:05-ին։ Ինքնաթիռում եղել են 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։