Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել «Ժամանակակից» («Современник») թատրոնի բեմադրիչ Գալինա Վոլչեկի ընտանիքին և ընկերներին:
Հիշեցնենք, որ Գալինա Վոլչեկը մահացել է երեկ՝ դեկտեմբերի 26-ին, 86 տարեկան հասակում։
«Նախագահ Պուտինն իր խոր ցավակցություն է հայտնել Գալինա Վոլչեկի ընտանիքին և ընկերներին՝ նրա մահվան կապակցությամբ»,-ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ Պուտինը լավ ծանոթ էր Վոլչեկին և հիանում էր նրա տաղանդով:
Գալինա Վոլչեկը եղել է «Ժամանակակից» («Современник») թատրոնի բեմադրիչը, ապա դարձել գեղարվեստական ղեկավար: Նա նկարահանվել է «Դոն Կիխոտ», «Աշնանային մարաթոն» և այլ կինոնկարներում: