Տեսանյութեր Հասարակություն 

Լևոն Քոչարյանը ցույց է տվել, թե ինչպես են ադրբեջանցիները 80-ականներին «ֆեյսբուքով» վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին /տեսանյութ/

 

 

Դեկտեմբերի 26-ին «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա զրույցին ներկայացել էր «լիստովկայով», որը 1988-89 թվականներին ադրբեջանցիների կողմից բաժանվել է Ստեփանակերտում: Դրա նպատակն է եղել հայերի շրջանում վարկաբեկել շարժման ղեկավարներին և թուլացնել այն:

Լևոնի խոսքերով, դա փոխարինել է այսօրվա ֆեյսբուքին: «Լիստովկաները» գրված են եղել ռուսերենով: Դրանք եղել են նաև Ռոբերտ Քոչարյանի մասին. «Գրում էին, թե Ռոբերտ Քոչարյանը բնակարաններ ունի Արցախում և այլն»:

«Ադրբեջանցիները վատ ու սուտ տեղեկություններ էին տարածում՝ նպատակ ունենալով վարկաբեկել ղեկավարներին ու հասնել շարժման մարելուն: Հասկանալի է, թե ինչու էին նման բան անում ադրբեջանցիները, սակայն թե ինչու են մեր երկրում նման բան անում մի մարդու նկատմամբ, ով մեծ ներդրում ունի Արցախի գոյության գործում, անհասկանալի է: Շատ ցավալի է: Նույն գործելաոճն ու նույն ձեռագիրն է: Ուղղակի այն ժամանակ Ֆեյսբուք չկար, դրա համար արվում էր այսպես»,-հավելել է նա:

 

 

 

 

Նույն շարքից