Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է մաչետեով զինված տղամարդը հարձակվում շքամուտքում գտնվող մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է Լայֆը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կիրովում, Մայիսի 8 փողոցներից մեկում գտնվող բնակելի շենքում։ Մի խումբ մարդիկ խնճույք են կազմակերպել, ինչի ընթացքում, հավանաբար, վիճաբանություն է տեղի ունեցել։ Արդյունքում՝ մաչետեով զինված հարբած տղամարդը հարձակվել է խնճույքի մասնակիցներից մի քանիսի վրա։
Շենքի բնակիչները զանգահարել են ոստիկանություն և շտապօգնության ծառայություն։ Ականատեսների խոսքերով խնճույքի որոշ մասնակիցների տարբեր վնասվածքներով հոսպիտալացրել են։