Հասարակություն 

Ավտոմեքենայում հայտնաբերվել է սառը զենք և «բիտա». Բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղային

Դեկտեմբերի 26-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ Աշտարակ քաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Պոպոքջարդիչ» անվանումը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված օպերացիայի շրջանակում սառը զենք կրելու կասկածանքով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու 2-րդ շենքի բակից ոստիկանության Աշտարակի բաժին է բերման ենթարկվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գրիգոր Հակոբյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հակոբյանը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է և քրեական աշխարհում հայտնի է «Կուկ» մականվամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից